Ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով: