Հանդիպում Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանին եւ <<Պեռնո Ռիկար>> ընկերության մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, որի համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները: