Հանդիպում Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի եւ <<Հայաստանի եվրոպական ընկերներ>> կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին եւ <<Հայաստանի եվրոպական ընկերներ>> կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային: Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: