Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է բարերար Միքայել Հարությունյանին: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահը բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի զարգացման գործում` ընդգծելով, որ դա կարեւոր է տնտեսական, քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից: