Նախագահ Սահակյանը մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ թաղամաս եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին: Նախագահը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը շրջակա միջավայրի պահպանման ու բարեկարգման, հասարակական համախմբվածության ամրապնդման տեսանկյուններից` գոհունակություն հայտնելով, որ մեր երկրում դրանք վաղուց արդեն դարձել են բարի ավանդույթ: