Նախագահ Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք եւ մասնակցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այնուհետեւ Նախագահն այցելել է Կովսականի նորակառույց հիվանդանոց եւ ծանոթացել նրա աշխատանքային պայմաններին: Երկրի ղեկավարը եղել է նաեւ քաղաքում կառուցվող նոր մանկապարտեզի շինհարթակում: Բակո Սահակյանը կարեւորել է հարավային շրջանների զարգացումը, բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը՝ հավելելով, որ այսուհետ եւս կարվի հնարավորն այս ուղղությամբ: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: