Պետական պարգեւներով պարգեւատրվել են <<Արաբո>> ջոկատի մի խումբ ազատամարտիկներ
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Համաձայն հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Ղարադաղլու բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրվել են <<Արաբո>> ջոկատի ազատամարտիկներ՝
<<Արիության համար>> մեդալով` Էդուարդ Մելքումյանը հետմահու
<<Մարտական ծառայություն>> մեդալով` Սերոբ Արշակյանը Արթուր Գոքորյանը հետմահու Սերգեյ Գրիգորյանը հետմահու Մհեր Եղոյանը Սուրեն Եփրեմյանը Մարտին Խանյանը Կարո Կարապետյանը Սասունիկ Հովհաննիսյանը Արա Մխիթարյանը Արամայիս Նիգարյանը Արկադի Սարդարյանը Արայիկ Սողոմոնյանը։