Նախագահ Սահակյանը ծանոթացել Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Երկրի ղեկավարը նշել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն բարձր մակարդակով՝ դա համարելով տոնական միջոցառումների պատշաճ անցկացման կարեւոր նախապայմաններից մեկը: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: