Նախագահ Սահակյանը մասնակցել Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած թեմական խորհրդի նիստին: 2013 թվականին կատարված աշխատանքների եւ 2014 թվականի անելիքների մասին տեղեկություններ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հատուկ ուշադրություն է դարձվել պետություն-եկեղեցի եւ բանակ-եկեղեցի կապերի խորացման հետ կապված հարցերին: Այնուհետեւ Նախագահ Սահակյանն այցելել է նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող կարի արտադրամաս, որտեղ զինվորական համազգեստ են կարում պաշտպանության բանակի զինծառայողների համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել թողարկվող արտադրանքի բարձր որակը: Միջոցառումներին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: