Աշխատանքային խորհրդակցությանը՝ նվիրված Հադրութի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 14-ին Հադրութի շրջանի հարավային մասում մասնակցել են աշխատանքային խորհրդակցությանը՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին: Քննարկվող հարցերի շուրջ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է աշխատանքների պատշաճ մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք մեծապես կնպաստեն մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: