Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Բելգիայի Սենատում հանդիպում է ունեցել մի խումբ սենատորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերությունների`հատկապես միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության համար անհրաժեշտ պայմանների առկայությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք: