Հանդիպում <<Հայաստանի եվրոպական ընկերներ>> կազմակերպության անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել <<Հայաստանի եվրոպական ընկերներ>> կազմակերպության մի խումբ անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը Արցախին սատարելու համար՝ նշելով, որ այդ աշխատանքը պահանջված է եւ հանդիսանում է բարեկամության գործնական դրսեւորում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: