Նախագահ Սահակյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպում է ունեցել խորհրդարանական Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարուսի եւ մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը: Նախագահ Սահակյանը պահանջված է համարել Եվրոպայի հետ կապերի շարունակական ամրապնդումը` այն կարեւոր համարելով քաղաքական, մշակութային եւ մարդասիրական տեսանկյուններից: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: