<<Եվրոպա>> նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողություն
Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում <<Եվրոպա>> նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ տեղակայված են <<Արդշինինվեստբանկի>> նոր մասնաճյուղը, տարբեր կազմակերպությունների գրասենյակներ եւ հյուրանոց: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման ժամանակակից չափանիշներին համապատասխանող համալիրի բացումը մայրաքաղաքում` նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: