Նախագահ Սահակյանը մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին Երեւան քաղաքում մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Արցախի Հանրապետության Նախագահն առաջարկել է <<Հեռուստամարաթոն-2014>>-ի ծրագրում նորից ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները` հաշվի առնելով նախագծի ծավալը եւ ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական նշանակությունը: Առաջարկն ընդունվել է եւ մտցվել 2014թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: