Վիգեն Խաչատրյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության բնագավառում ունեցած ավանդի եւ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար ԼՂՀ առողջապահության նախարարության <<Շուշիի շրջանային բուժմիավորում>> փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։