Հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի՝ մասամբ ներում է շնորհվել 10 դատապարտյալի: Մերժվել է ներում շնորհել 52 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: