Հանդիպում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: