Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել <<Նվաճված ազատություն>> տոնական երեկոյին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի վերածննդի օրվա առթիվ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված <<Նվաճված ազատություն>> տոնական երեկոյին: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: