Հանդիպում Սփյուռքից եւ Հայաստանից ժամանած մի խումբ երիտասարդների հետ
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել <<Դեպի Հայք>> հիմնադրամի գործունեությունը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում՝ այս աշխատանքը համարելով կարեւոր ներհայկական կապերի խորացման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է նաեւ երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի, անդրադարձել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին: