Հանդիպում Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը դրական է ազդում հանրապետության առաջընթացի վրա: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: