<<Արծիվ-մահապարտներ>> հատուկ նշանակության զորագնդի մարտիկները պարգեւատրվել են ԼՂՀ մեդալներով
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները եւ խաղաղ բնակչությանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար եւ կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ <<Արծիվ-մահապարտներ>> հատուկ նշանակության զորագնդի մարտիկներին ԼՂՀ մեդալներով պարգեւատրելու մասին: <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել են 70 հոգի, որից 64-ը՝ հետմահու: <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել են 88 հոգի, որից 10-ը՝ հետմահու: