Նախագահ Սահակյանը ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ակնա բնակավայր եւ տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին: Նախագահ Սահակյանը Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը համարել է մեր պետության անվտանգության մակարդակի ամրապնդման առանցքային ուղղությունը՝ հավելելով, որ այդ գործում կարեւոր նշանակություն ունի ուսումնավարժական միջոցառումների անցկացումը պահեստազորի զինապարտների մասնակցությամբ: ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: