Հանդիպումներ ԱԺ «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբերի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» (ՀՅԴ) եւ «Ժողովրդավարություն» (ԱԺԿ) պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբերի ակտիվ մասնակցությունը եւ նրանց կողմից արված առաջարկները բյուջեի քննարկումների ընթացքում` նշելով, որ գործադիր եւ օրենսդիր իշխանական թեւերի մասնակցությունը պետական այս գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունմանը նշանակալի դերակատարություն ունի հավասարակշռված եւ իրատեսական մոտեցումների մշակման համար: