Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ էներգետիկ համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են`
Արկադի Բաղդասարյանը <<Արցախէներգո>> ՓԲԸ տրանսֆորմատորների
վերանորոգման արտադրամասի պետ
Սլավա Գաբրիելյանը <<Արցախհէկ>> ԲԲԸ արտադրական վարչության պետ
Արմեն Գասպարյանը <<Արցախհէկ>> ԲԲԸ տեխնիկական տնօրեն
Վալերի Ծատրյանը <<Արցախէներգո>> ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի
գլխավոր ճարտարագետ
Էլմիր Նավասարդյանը <<Արցախէներգո>> ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի տնօրեն։
2013-12-21