Հանդիպում հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների հետ
Նախագահ Բակո Սահակյանն սեպտեմբերի 20-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մի խումբ մասնակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել է տարբեր երկրներում եւ միջազգային հարթակներում Արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ստույգ եւ օբյեկկտիվ տվյալների տարածման, Սփյուռքի տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Սփյուռքում հայկական կազմակերպությունների աշխատանքը վերոհիշյալ ուղղություններով` նշելով, որ դինամիկ զարգացող աշխարհում արդյունավետ աշխատանքի կարեւորագույն գրավականներից է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կայուն կապերի պահպանումն ու շարունակական խորացումն է: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: