Ցավակցական հեռագիր Ջերարդ Գաֆեսճյանի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. <<Խոր ցավով տեղեկացա մեծ հայրենասեր ու բարերար Ջերարդ Գաֆեսճյանի մահվան մասին: Հայրենիքին ու հարազատ ժողովրդին մշտապես աջակցելու, Հայաստանի եւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ըստ ամենայնի օժանդակելու, աշխարհասփյուռ հայության միջեւ կապերը շարունակաբար ամրապնդելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը հայրենասիրության լավագույն դրսեւորում են եւ ընդօրինակման առարկա: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում ոգու կորով>>: