Հանդիպում «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի մի խումբ ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի մի խումբ ներկայացուցիչների` հաստատության հիմնադիր անդամ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության ոլորտում պիլոտային մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը նոր ժամանակակից մեթոդների կիրառման տեսանկյունից` ընդգծելով այդ փորձի օգտագործման պահանջվածությունն Արցախում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: