Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Շուշիի արվեստի կենտրոնում մասնակցել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել նման միջոցառումների անցկացումը` թե Արցախում արվեստի զարգացման, թե մեր մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից: