Հանդիպում Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարցայի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարցային: Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Եվրոպայի փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Բասկերի Երկրի եւ Արցախի միջեւ կայուն կապերի հաստատման խնդիրներին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: