Հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Բակո Սահակյանի եւ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ: Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել մի շարք ռազմավարական եւ հեռանկարային ծրագերի իրականացմանը: Երկուստեք նշվել է ՀՀ եւ ԼՂՀ գերատեսչությունների միջեւ կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: