Արցախի եւ Հայաստանի Նախագահները հետեւել են Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հետեւել են Արցախի արեւելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին: Զորավարժությունների ավարտից հետո Նախագահները պարգեւներ են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: Այնուհետեւ Նախագահները մասնակցել են զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը: Նույն օրը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցությանը` նվիրված զորավարժությունների արդյունքների ամփոփման խնդիրներին: