Արցախի եւ Հայաստանի Նախագահներն այցելել են մի շարք զորամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հոկտեմբերի 22-ին այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան մասում գտնվող մի շարք զորամասեր: Նախագահները դիտել են տանկահրաձգային վարժությունների ընթացքը, ծանոթացել նոր հրամանատարական կետի պայմաններին եւ մասնակցել զորամասերից մեկում Սուրբ Գեւորգ եկեղեցու բացման արարողությանը: Նույն օրը նախագահներն այցելել են նաեւ Մաղավուզի քարածխի հանք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին Հայկական երկու պետությունների ղեկավարներին ուղեկցում էին պաշտպանության նախարարները եւ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչները: