Նախագահ Սահակյանը քննարկել է Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին եւ հանրահայտ սփյուռքահայ ճարտարապետ Միշել Մովսեսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում աստղացուցարան կառուցելու հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման կառույցի առկայությունը մեր հանրապետությունում, նշելով, որ այն մեծապես կնպաստի գիտության եւ կրթության զարգացմանը մեր երկրում: Բակո Սահակյանը կարեւորել է այս ոլորտում առաջատար երկրների փորձի ու Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով աշխատանքների պատշաճ իրականացման լավագույն հիմքերից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: