Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ՀՀ եւ ԼՂՀ գրողների միությունների նախագահներ Լեւոն Անանյանին եւ Վարդան Հակոբյանին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին եւ գերմանացի գրողներ Յուրգեն Յանկովսկուն եւ Անդրե Շինքելին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության եւ մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է գրականության դերը ազգային ինքնության պահպանման, մատաղ սերնդի դաստիարակության եւ համամարդկային արժեքների ամրապնդման գործում: Երկրի ղեկավարն այս համատեքստում հատկապես նշել է տարբեր երկրների, այդ թվում նաեւ՝ Գերմանիայի հետ համագործակցության հաստատման եւ զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա համար կան նպաստավոր պայմաններ: