Հանդիպում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են մեր հանրապետությունում թեթեւ աթլետիկային առնչվող հարցեր: