Հանդիպում Երեւանի կոնյակի գործարանի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի (<<Արարատ>> ապրանքանիշի) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ: