Հանդիպում «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի եւ «SPFA» կազմակերպության մի խումբ անդամների հետ
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Շվեյցարիայի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր Ժակ Մարտենի գլխավորությամբ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում «SPFA» ծրագրի պատասխանատուներին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար Նախագահ Սահակյանը Ժակ Մարտենին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով։ Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը պատրաստ է շարունակել համագործակցությունն արտասահմանյան առաջատար կազմակերպությունների հետ` այն համարելով օգտակար մեր երկրի համար: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: