Այցելություն Շուշիի մոտակայքում տեղակայված գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին այցելել է Շուշիի մոտակայքում տեղակայված գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ եւ ծանոթացել այնտեղ բերված նոր գյուղտեխնիկային: Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղատնտեսության ոլորտի տեխնիկական հագեցվածության ապահովումը ժամանակակից պահանջներին համապատասխան` ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորն այս ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: