Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են Արցախում շախմատի զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում շախմատի դասավանդմանը, ինչը, Նախագահի բնութագրմամբ, կարեւոր է ինչպես վերոհիշյալ մարզաձեւի, այնպես էլ մատաղ սերնդի մտավոր ու վերլուծական կարողությունների զարգացման տեսանկյուններից:
2013-02-14