Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Գյուղատնտեսության զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են.
Արտավազդ Ալեքսանյանը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ
Էռնեստ Ավետիսյանը <<Անուշ-1>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (ԼՂՀ Հադրութի շրջան, գյուղ Տող)
Օլեգ Գրիգորյանը ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության
հիմնադրամի <<Մեքենատրակտորային կայան>>
փակ բաժնետիրական ընկերության տնօրենի
տեղակալ-գլխավոր գյուղատնտես
Արմեն Խաչատրյանը մենատնտես (Ստեփանակերտ)
Վալերիկ Խաչատրյանը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության
<<Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան>>
պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն
Գրիգորի Կասպարյան ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության
<<Տոհմային կայան>> փակ բաժնետիրական
ընկերության տնօրեն
Գարեգին Հովհաննիսյանը մենատնտես (ԼՂՀ Շուշիի շրջան, գյուղ Քարին տակ)
Սուրեն Ղարամյան մենատնտես (ԼՂՀ Ասկերանի շրջան, գյուղ Ակնաղբյուր)
Գարեգին Մայիլյանը ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության եւ
հողօգտագործման բաժնի գյուղատնտես-անասնաբույծ
Կնյազ Մելքումյանը <<Ներսես>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (ԼՂՀ Մարտակերտի շրջան,
գյուղ Գառնաքար)
Համլետ Սայիյանը ԼՂՀ Շահումյանի շրջանի Ակնաբերդի գյուղական համայնքի ղեկավար
Նորայր Ստեփանյանը <<Ռեյփսիդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր (ԼՂՀ Մարտունու շրջան,
գյուղ Սարգսաշեն):
Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար արժեքավոր նվերներ են հանձնվել 31 հոգու:
2012-10-14