Հանդիպում հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին ` ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: