Հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին
Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 2 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 13 հոգու: Մերժվել է ներում շնորհել 67 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: