Սերգեյ Ստեփանյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սերգեյ Ստեփանյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: