Հանդիպում <<Կրթությունն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում>> միջազգային համաժողովի մի խումբ մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող <<Կրթությունն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում>> միջազգային համաժողովի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը քննարկվել են կրթությանն ու գիտությանը եւ այս ոլորտում միջազգային առաջատար փորձի կիրառմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային նման ներկայացուցչական միջոցառումների կազմակերպումն Արցախում` նշելով դրա օգտակարությունը մեր հանրապետության համար, հատկապես` գործուն փոխգործակցության հաստատման տեսանկյունից: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարներ Արմեն Աշոտյանն ու Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: