Հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Էդուարդ Միլիտոնյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին ներկա էր նաեւ ԼՂՀ գրողների միության ղեկավար Վարդան Հակոբյանը, քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը եւ մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր: