Մասնակցություն «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ամանորյա տոնական միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին, կարեւորել նրանց ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս Արցախի ամենախոշոր գործարաններից մեկը կշարունակի աշխատել նույն եռանդով: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: