Հանդիպումներ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության եւ <<Արցախատուն>> պատգամավորական խմբի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի <<Դաշնակցություն>> խմբակցության եւ <<Արցախատուն>> պատգամավորական խմբի անդամների հետ: Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ դրանք մեծապես նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: