Նախագահ Սահակյանն այցելել է <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի խմբագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 13-ին այցելել է <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի խմբագրություն եւ ծանոթացել աշխատանքային պայմաններին: Նախագահը կարեւորել է <<Ազատ Արցախ>> թերթի դերակատարությունը մեր հանրապետության կյանքում եւ տեղեկատվական դաշտում` նշելով, որ պետությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: