Երկրաբանության պետական թանգարանի բացման հանդիսավոր արարողություն Շուշի քաղաքում
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել են Շուշի քաղաքում Գ.Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցին նախագծի իրականացման համար եւ կարեւորել նման թանգարանի նշանակությունն ինչպես Շուշի քաղաքի, այնպես էլ հանրապետության կյանքում՝ նշելով, որ այն պետք է դառնա կարեւոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոններից մեկը: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից: